Հաշվետվություն 2020/21 Գրականություն

Այս ուսումնական տարին այդքան լավ չսկսվեց որովհետև աշխարհով տարածվել էր թագավարակը և այդ թագավարակը շատ էր խանգարում մեր ուսմանը, քանի որ մենք անցել էինք առցանց ուսուցման: Հետո երբ սեպտեմբերի տասնհինգից գալիս էինք դասի, սեպտեմբերի քսանյոթին սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմը, որը տևեց քառասունչորս օր, և այդ քառասունչորս օրը բոլորը անհանգստության մեջ էին, բայց դրա հետ մեկ տեղ գալիս էինք դասի և փորձում էինք սովորել, քանի որ մենք քննական տարում ենք գտնվում: Մենք արել ենք քերական աշխատանքներ և պարապել քննություններին: Ես արել եմ նախագծեր, որոնցից ինձ ամենաշատը դուր է եկել <<Իմ Տերյանը>> նախագիծը: Ես շատ սիրեցի Գրիգոր Զոհրապի նախագիծը, նրա նորավեպերը: Գրիգոր Զոհրապը գրում է նովելներ, որոնք շատ արդիական են մեր ժամանակներին, չնայած նրան, որ միշտ ունենում են անսպասելի ավարտներ: Քանի որ հիմա տարին վերջանում է և դիմացը քնություններ էն մենք ավելի շատ ենք աշխատում, որ լավ հանձնենք քնությունները:

Մայիս

Գրիգոր Զոհրապ Ճիտին պարտքը

Գրիգոր Զոհրապ – Նախագիծ

Ապրիլ

Առասպելներ

Փետրվար

Իմ Տերյանը – ամենաերազկոտ ստեղծագործությունը

Իմ Տերյանը – ամենահուզիչ բանաստեղծությունը

Հոկտեմբեր

Իմ Կոմիտասը

Սեպտեմբեր

Անկախության մասին իմ պատկերացումները

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Ես և համակարգիչը

Գրիգոր Զոհրապ

Ճիտին պարտքը

Նախկին վաճառական Հուսեփ աղան սնանկանում է՝ դառնալով հասարակ միջնորդ, այլևս չի կարողանում հոգալ երկու անչափահաս աղջիկների կարիքները։ Ոչ-ոք գործ չի տալիս, ծանոթները դառնում են անծանոթ։ Հուսահատված Հուսեփ աղան երեխաներից թաքցնում է վիշտը, միայն գիշերները մեռած կնոջ նկարի մոտ կանգնած, նրանից օգնություն է խնդրում։ Վատ օրերին փոխարինում է վատթարագույնը։ Աղջիկները քաղցած են, Հուսեփ աղան ծախել է տան բոլոր իրերը, ամեն օր դուրս է գալիս քաղաք մի վերջին հույսով, բայց իզուր։ Նորավեպն ունի կտրուկ ավարտ, նա ուզում է անցնել կամուրջը, սակայն փող չունի։ Վզին կապելով քարերով լցված պայուսակը, որը տարիներ շարունակ անբաժան էր եղել իրենից, նետվում է ջուրը։ Հուսեփ աղայի պայուսակը համեմատվում է դանայան տակառի հետ, նրա նման միշտ դատարկ էր։ Այդ պայուսակը խորհրդանշում է վերջ չունեցող կարիքն ու զրկանքը, որոնց զոհն է դառնում ինքը։

Գրիգոր Զոհրապ – Նախագիծ


Պատմվածք և նովել․ նմանությունը և տարբերությունը։

Կարդալ Այինկա նովելը․

«  Այինկա»

Այինկաճիների պայքարի նկարագիրը
Բնանկարը նորավեպում: Բնության  լույսն ու ստվերն իբրև հերոսների   տրամադրության  թարգմաններ:
Երկխոսությունը նովելում:
Համեմատությունները:

«Ճիտին պարտքը» իբրև նորավեպ-դրամա և նորավեպ- դիմանկար:
Հուսեփ աղայի դրաման: Կարիքի և զոհի կոնֆլիկտը:
Համեմատությունն իբրև ոճական հնարանք:
Իրականության և երազանքի հակադրությունը:

Առասպելներ

  • Անահիտ լճի լեգենդը

Արարատ լեռան գագաթին մի լիճ կա՝ անսովոր գեղեցկությամբ, որի հետ կապվում են բազում պատմություններ ու առասպելներ: Դրանցից մեկը երկար ժամանակ հայտնի էր Արարատյան դաշտի բնակիչների շրջանում: Պատմում են, որ մի օր պտղաբերության և բերքի աստվածուհի, ոսկեծամ Անահիտը, լողացող ամպերի միջով քայլելիս, սիրահարվում է մառախուղի մեջ փայլող Արարատ մեծ լեռանը: Նրա սերն այնքան ուժեղ էր, որ լույսնի լույսով ողոված ամեն գիշեր նա թողնում էր Արաքսի ջրերն ու անքնությամբ տառապելով թափառում էր հովիտներում՝ շշնջալով սիրո և ջերմության խոսքեր, որոնք նուրբ զեփյուռի նման բարձրանում էին Արարատի գագաթը: Գիշերները հաջորդում էին իրար, իսկ նրա օրերը՝ լցվում անպատասխան սիրով: Մեծ Արարատը լռում էր, իսկ այդ լռությունը պատռում էր Անահիտի սիրտն ու հոգին: Հետո, մոռանալով ամոթն ու ամեն բան, աստվածուհին այլևս չդիմացավ և բարձրացավ Արարատի վրա: Ծածկելով իր հրապուրիչ մարմինն առավոտյան մառախուղով՝ նա սիրո խոսքերով դիմեց իր սիրելիին: Այդ խոսքերը Անահիտի շուրթերից հնչում էին գեղեցիկ թռչունների պես, բայց Արարատը մնաց սառը, անտարբեր: Անահիտը հեկեկաց՝ չթաքցնելով արցունքները, որոնք հոսեցին նրա աչքերից գետի պես: Անահից լացեց շատ երկար…մինչև որ նրա արցունքները լիճ ձևավորեցին Արարատ լեռան վրա: Ահա, թե ինչու է գետը կոչվում Անահիտ:

Առասպել Գեղարդ վանքի մասին

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Իմ Տերյանը – ամենահուզիչ բանաստեղծությունը

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ


Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Իմ Տերյանը – ամենաերազկոտ ստեղծագործությունը

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Այս բանաստեղծությունը իմ կարծիքով ամենաերազկոտ բանաստեղծությունն է Տերյանի ստեղծագործությունների մեջ: Այն նաև շատ հուզիչ և գեղեցիկ է: Բանաստեղծությունը կարդալիս կարծես երազի մեջ լինես, որտեղ չկա ցավ, տրտունջ և հիվանդություն: Ամեն ինչ պայծառ է և անեզր, և կյանքը նմանվում է մի անսամհան քաղցր նինջի:

Իմ Կոմիտասը

Իմ Կոմիտասը

Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար: