Առցանց ուսուցում 18-25.Ավանդույթներ և Սովորույթներ

1377605_381704008626848_913082317_n

Ավանդույթ — պատմականորեն ձևավորված և սերունդեսերունդ փոխանցվող կանոնների և վարվելակարգի նորմեր: Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, կամ սեղանի շուրջ հաց ուտելուց առաջ անպայման աղոթելը, և այլն, և այլն…:

Հայերը, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:

Հարսանիք

41555_b

Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ

Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը:
Հարսանիքը հայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու բուն հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը «7 օր, 7 գիշեր» տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքներիժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամփեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում:Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններով: Հարսին եկեղեցի է ուղեկցումկնքահայրը:Հարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս, ընդ որում`պարտադիր արական սեռի, որպեսզի առաջնեկը տղա ծնվի:

Երեխայի ծնունդը

maxresdefault

Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում: Հնում,եկեղեցական տոների ընթացքում, այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից, երեխային ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ: Յուրաքանչյուր ուրախալի իրադարձության ժամանակ տոնակատարության հիմնական «մեղավորը» ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին, ասելով`«Տարոսը քեզ», ինչը իր այդ պահի  երջանկությունն զգալու մաղթանք է:

Հյուրընկալություն

38590_b

Հյուրն Աստծունն է, այսպիսի առած ունեն հայերը, կապված հյուրի և հյուրընկալության հետ:
Հայ ժողովրդի հյուրընկալության մասին ողջ աշխարհը գիտի: Ուրախության ու երջանկության բոլոր առիթների դեպքում«սեղան են գցում» այնտեղ, ուր կան մոտ ու հարազատ մարդիկ`տանը, աշխատավայրում և այլն: Անպայման պետք է ուտել ու խմել:Հայերնանկեղծորեն հավատում են` ինչքան ճոխ սեղան գցես, այնքան կավելանան ուրախանալու առիթները:

Ազգային ավանդական տոները
Եվրոպական Վալենտինի տոնից առաջ Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի օրը` սիրահարների տոնը: Այդ օրը չամուսնացած բոլոր աղջիկները քնելուց առաջ «աղի բլիթ» են ուտում ու հավատում, որ երազում իրենց ջուր կբերի ապագա ընտրյալը:

Ձմեռվա վերջին նշվում է «Տրնդեզը»

julo1 (1)

Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու հենց բակում մեծ խարույկ են վառում ու նորապսակները ցատկում են դրա վրայով, որպեսզի մաքրվեն չարից, դժբախտություններից, մեծամտությունից և այլն: Եվ այդ օրվա հետ Հայոց աշխարհի վրա գարուն է իջնում: Տեառնընդառաջ բառը բացատրվում է այսպես՝ տիրոջն ընդառաջ:
«Ծաղկազարդի» կամ «Ծառզարդարի» տոնը նույնպես գարնան գալստին է նվիրված: Այդ օրը մարդիկ եկեղեցի են մտնում ուռենու ճյուղերով, օրհնվելուց հետո երեխաների ու երիտասարդների գլխին այդ ճյուղերից պատրաստված պսակ են դնում:
Ամռանը`օգոստոսի սկզբին, երբ անտանելի շոգ է լինում և դաշտերը չորանում են ջրի պակասից, գալիս է «Ջրի» փրկարար տոնը`«Վարդավառը»: Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Հայաստանի բոլոր բնակավայրերում մարդիկ իրար վրա ջուր են լցնում: Նշանված աղջիկներն անհիշելի ժամանակներից հարսանիքից 3 շաբաթ առաջ պետք է ջրով տարայի մեջ ձավար լցնեին, երբ դրանք սկսում էին ծլել, երիտասարդներն այդ ջուրն իրար վրա էին լցնում:

Գինեգործության և կոնյակագործության ավանդույթը

taraz_1

Յուրաքանչյուր հայ գիտի, որ Նոյ Նահապետը, ոտք դնելով այս սրբազան հողի վրա, այստեղ աճեցրեց առաջին խաղողի ողկույզը: Այդպիսով հիմք դրվեց հայկական ավանդական գինեգործության ավանդույթին: Հետազոտությունները փաստում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս մ.թ.ա. 10-11-րդ դարերում: Նաիրյան աշխարհի գինու մասին անգամՍտրաբոնն ու Հերոդոտոսն են գրել: Հին ժամանակներից հայերըկարողացել են լավ գինի պատրաստել, այդ հմտությունը, որը ձեռք է բերվել դեռ հին Ուրարտական պետության գոյության դարաշրջանում, հարյուրամյակներ անց պահպանված է:

աղբյուր՝ hy.wikipedia.org

Պատասխանի հետևյալ հարցերին՝

  1. Այս տոն-ավանդույթներից որի՞ն ես մասնակցել
  2. Էլ ՞ինչ հետաքրքիր ավանդույթ գիտես

Առասպել հայոց լեռների մասին

ler

Ասում են` Հայոց լեռները վաղնջական ժամանակներում հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Հսկա եղբայրներն ունեցել են մի անխախտ սովորություն: Ամեն առավոտ, հենց որ զարթնում էին վաղորդյան քնից, նախ կապում էին իրենց գոտիները, հետո դրանք ձգում էին: Դրանից հետո միայն նրանք ողջագուրվում էին, բարևում ու ողջունում իրար և բարի օր մաղթում մեկմեկու:

Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց սովորույթով. գոհ էին մեկմեկուց, երջանիկ էին ու համերաշխ:

Բայց անցնում են դարեր: Նրանք ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ: Օրերից մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության` իրար բարևում են` առանց գոտիները կապելու:

Աստված մտածում է, որ ավելի լավ կլինի, որ նրանք քարանան և անշարժ լեռներ դառնան… չէ՞ որ եղբայրներն արդեն ծուլանում էին և չէին ուզում ավելորդ շարժումներ անել: Ծերացած եղբայրներին Աստված քարացնում, լեռներ է դարձնում` նրանց հանձնարարելով փակել և դժվարացնել դեպի Հայոց երկիր եկող ոսոխների ճանապարհը:

Եղբայրները լեռներ են դառնում, նրանց զմրուխտե գոտիները` կանաչ դաշտեր, իսկ արցունքներն էլ` սառնորակ ու անմահական ջրերով աղբյուրներ: Դա պատիժ չէր, այլ պատիվ էր եղբայրների համար:

աղբյուր

Առասպել մագաղաթի մասին

magaxat

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիներին, այսինքն՝ քերթող էին: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:

Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի արքունական սպանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայ իմաստասերի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:

Առասպել Անահիտ գեղեցկուհու և հազար ու մեկ եկեղեցու քաղաքի մասին

anahit

Ինչքան շատ է լինում առասպելի հնամյա ծագումը, այնքան էլ շատ է նրա մեջ ակներևությունը: Առասպելներից մեկում ասվում է, որ հայ դիցաբանության գլխավոր աստծո՝ Արամազդի դստեր անունը Անահիտ էր, որը նշանակում է «ոսկեմազ» կամ «ոսկեբազուկ»: Բայց չգիտես ինչու շատ-շատերը, նայելով նրան, առանց որևէ պայմանավորվածության բացականչում էին՝. «Ան՛ի»: Այդպես էին նրան անվանում համարյա թե բոլորը (իսկ այդ անունը նշանակում է «ամենագեղեցիկ»):

Միջին դարերում հայկական ամենագեղեցիկ քաղաքը և մայրաքաղաքներից մեկը Անին էր: Նրա գեղեցկությունը կարծես Անահիտ աստվածուհու երկնային դեմքի երկրային դրոշմը լիներ: Բացի այդ Անին անվանում էին նաև «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Սլակաձև փողոցների շիտակությունը, վեհասքանչ տաճարների գմբեթները, ծաղկող այգիների օղակապատումները, անգամ ստորերկրյա հաղորդակցության ուղիների սալապատ մակերեսը՝ քաղաքում ամեն ինչ նշանավորված էր վեհասքանչ ու աներկրային գեղեցկությամբ: Իսկ կառուցել է այդ քաղաքը հնագույն ճարտարապետության հանճար, մեծափառ ճարտարապետ Տրդատը: Եվ մինչև չկառուցվեց ամբողջ քաղաքը, Անիի անունը հնչում էր նրա շուրթերին ինչպես մի երգ ու եկեղեցիների զանգերի հետ միասին համբարձվում էր դեպի երկինքը:

Ամեն առավոտ քաղաքի բնակիչները դիմավորում էին այն զգացմունքով, որ հիմա հենց պետք է իրագործվի երկրային դրախտի իրականանալու մարդկության երազանքը: Բայց տեղի ունեցավ հակառակ մի երևույթ: Սարսափելի երկրաշարժը հողին հավասարեցրեց այդ ճարտարապետության, երաժշտության լուսափայլ հրաշք-քաղաքը: Անհայտացավ մեր աշխարհից Անահիտ աստվածուհու քարաստեղծ կնիքը: Բայց Անի քաղաքի գեղեցկությունը պահպանվեց հայ ժողովրդի հիշողության մեջ և վաղուց սառած փլատակ քարերի ճեղքերում:

Առասպել իշխան ձկան մասին

dzuk

Հայկական հին զրույցը ասում է, որ Հայոց աշխարհի բնական հարստություններից մեկը հանդիսանում է իշխան ձուկը: Երբ որ հայերը թվարկում են իրենց բնության անկրկնելի երևույթները՝ անպայման տրվում է իշխան ձկի անունը: Գեղարքունյաց ծովակի (Սևանա լճի) ընտիր ձուկը սկզբում իր նախնու՝ կարմրախայտի անունով է կոչվել: Այն որսում էին ծովակի բոլորեքյան ափերում ապրող մարդիկ: Բայց մի օր Գեղարքունյաց երկրի իշխանը արգելեց ամենքին ձուկ որսալ՝ ազդարարելով, թե ծովակի տերը ինքն է, հետևաբար նրա մեջ եղած ձուկը իրենն է: Այդպես, իշխանի ձուկ, իշխանի ձուկ ասելով, լճի ձուկը կոչվեց «իշխան»: Մեկ ուրիշ ավանդություն պատմում է, թե մի ճգնակայց՝ Իշխան անունով, փայտից մի ձուկ է պատրաստում և գցում Սևանի սառնորակ ու ականակիտ ալիքների մեջ: Այսպես Սևանա լճում հայտնվում է մի նոր հրաշալի ձուկ՝ ճգնավորի անունով կոչվելով «իշխան»:

Ձկնաբույծները կարծում են, որ իշխան ձուկն առաջացել է կարմրախայտից: Յուրօրինակ կենսապայմաններ ունեցող Սևանա լճում կարմրախայտները աստիճանաբար հեռացել են իրենց ցեղակիցներից, մեկուսացել և անցնելով ինքնուրույն զարգացման դարավոր ուղի՝ սկիզբ են դրել իշխան ձկանը։ Իշխանը գեղեցիկ ձուկ է՝ շքեղ արքայական հանդերձներով: Այց, ազնվական համարվող, ձուկն ունի արծաթափաէլ գլանաձև կամ իլիկաձև մարմին՝ ամբողջությամբ պատված կամ սև, կամ նարնջագույն, կամ կարմիր պուտերով՝ խայտերով: Չնայած իշխանն առաջացել է կարմրախայտից, բայց տարբերվում է նրանից: Ունի համեղ, վարդագույն, գրեթե անփուշ միս: Միջին մեծության ձուկ է: Երեքից-հինգ տարեկան հասակում նրա երկարությունը հասնում է քառասուն սանտիմետրի, իսկ քաշը՝ մինչև մեկ կիլոգրամի:

Leave a comment